Այսօր՝ դեկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ շուքով նշվել է Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Ստեփանոսի տոնին մեծ հանդիսավորությամբ կատարվում է սարկավագական ձեռնադրություն:

Այս անգամ տեղի է ունեցել Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի 30 սաների սարկավագական ձեռնադրության արարողությունը:

Պատարագի ավարտից հետո Գարեգին Բ-ն նոր ձեռնադրվածներին խրատել է օրինակել Ս. Ստեփանոսի կյանքի հոգեւոր սխրանքը, նրա հավատքն ու սերը, որոնց վրա պետք է խարսխված լինի հոգեւորականի առաքելությունը:

Նախորդ օրը, դպրության չորս աստիճաններ էին ստացել 14, իսկ ուրարակիր էին դարձել` 19 ճեմարանականներ: