Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն հայտարարել է, որ ի հեճուկս Ռուսաստանի, Վրաստանը, միեւնույն է, կշարունակի ուկրաինական զինամթերք գնել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», այս մասին Բարամիձեն հայտարարել է ուկրաինացի լրագրողի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:
«Մեր համագործակցությունը, այդ թվում եւ ռազմական ոլորտում, բխում է մեր երկու երկրների շահերից: Ուկրաինան ռազմական ոլորտում լուրջ պոտենցիալ ունի: Չնայած, որ Ռուսաստանը դեմ է այդ հարաբերություններին, ինչպես նաեւ զինամթերքի ձեռք բերմանը, միեւնույն է մենք կշարունակենք մեր գործողությունները»,-հայտարարել է նա եւ ավելացրել է, որ Ուկրաինայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության հարցը դեռ բանակցությունների փուլում է:





























