Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Մալաթիայի փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Վահան Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 03.00-ին, Մելիդա Ս.-ի տնից գողացել էր բաճկոն, անձրեւանոց եւ դրամապանակ, որի մեջ եղել էր 140.000 դրամ եւ 4 դոլար, սակայն հարեւանները նրան նկատելով՝ տեղեկացրել էին տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին:
Կատարվում է նախաքննություն:





























