Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհին` Արզնու կամրջի մոտ, տղամարդ է ընկած:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ oպերատիվ խումբը պարզել է, որ նա Փայլակ Ս.-ն է, ում նույն օրը, ժամը18.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 17-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել:
Կատարվում է քննություն:





























