Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա Սերգեյ Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ ժամը 19.30-ի սահմաններում Արզնի գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան հարվածել եւ վնասվածքը պատճառել է ոմն Արտակ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Ս.Պետրոսյանը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը Աբովյան քաղաքի Սեւանի եւ Հանրապետության փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 37-ամյա Արտակ Խ.-ն, որի մոտից առգրավվել է հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արտակ Խ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:





























