Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը շնորհավորել է հայ ժողովրդին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան առիթով. «Սիրելի հայ ժողովուրդ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք ամանորյա տոների առիթով:
2010 թվականը հայ-ամերիկյան հարաբերություններում նշանավորեց բեղմնավոր համագործակցության եւս մեկ տարի, որը ընթացքում նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն այցելեց Հայաստան: Հուսով եմ, որ առաջիկա տարում այս կապերն առավել կամրապնդվեն ու մեր համագործակցությունը կշարունակի ծաղկում ապրել:
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին այս գեղեցիկ երկրի բոլոր ծայրերում ինձ ցուցաբերած առանձնակի ջերմության ու հյուրընկալության համար: Ամերիկյան դեսպանությունում մեզ բոլորիս համար իրապես պատիվ է, որ ապրում եւ աշխատում ենք Հայաստանում:
Հուսով եմ, որ 2011 թվականը կլինի խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի Հայաստանի բոլոր ընտանիքների համար: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ»:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսապանատան մամուլի ծառայությունից:





























