Թբիլիսիում գազի արտահոսքի պատճառով զոհվել են մայրն ու երկու երեխաները:

Ողբերգությանը զոհ են գնացել 47-ամյա կինը, 15-ամյա դուստրն ու 11-ամյա որդին:

Միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ Պլատո Նուցուբիձեում:

Թբիլիսիի փրկարար ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեի խոսքով, փրկարար ծառայությանն ահազանգել են զոհվածների հարեւանները:

Նրանք կոտրել են դռներն ու հայտնաբերել զոհերի դիակները, հաղորդում է Trend-ը: