ԱՄՆ-ն Սիրիայում գործողություններ իրականացնելիս հաշվի է առնում Թուրքիայի շահերը եւ ընդունում դրանց լեգիտիմությունը, նշված է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայի մտահոգությունը օրենքի անվտանգության ոլորտին է վերաբերում: Մենք, ինչպես նախկինում, Թուրքիայի հետ հարաբերություններում լիովին թափանցիկ կլինենք Սիրիայում մեր ջանքերի առումով, որոնք ուղղված են ԻՊ-ի ջախջախմանը: Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հակաահաբեկչական ջանքերին»,- նշված է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Թուրքիան անցյալում մի շարք մտավախություններ է հայտնել Սիրիայի հյուսիսում եւ արեւմուտքում զգալի տարածքներ վերահսկող քրդական կազմավորումների գործունեության կապակցությամբ: Թուրքիան մտավախություն է հայտնել, որ Սիրիայի իրավիճակը կարող է նպաստել քրդական կազմավորումների ամրապնդմանը, որոնց Անկարան ահաբեկչական է համարում: