2010-ին արձանագրվել է սնկային թունավորումների 18 դեպք, ինչի հետեւանքով տուժել է 32 քաղաքացի`4 մահվան ելքով: Այսօր` դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը: Ըստ նրա տվյալների` պահածոյացված սննդամթերքից թունավորումների դեպքերը 12-ն են, իսկ տուժած անձինք` 19-ը` բոլորը բոտուլիզմ ախտորոշմամբ: Բոտուլիզմից մահվան ելքով դեպքեր չկան:
«Խորհուրդ կտայի ցանկացած պահածո օգտագործելուց առաջ 25-ից 30 րոպե եռացնել. պահանջվում է այդպես անել` անվտանգության նկատառումներից ելնելով»,-նշեց Լ. Հունանյանը` հավելելով, որ մեծ զգուշություն է պետք ցուցաբերել նաեւ սնկեղեն օգտագործելու պարագայում. հատկապես զերծ մնալ պատահական վայրերից սունկ գնելուց եւ այն տնային պայմաններում մարինացնելուց ու թթվեցնելուց:





























