Մեկ-երկու կադրային փոփոխություններով համակարգային խնդիրներ չես լուծի՝ կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանը։ Նրա կարծիքով՝ վարչապետի թիմը պահպանվել է, իսկ կառավարությունից հեռացել է միայն մեկ մարդ՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը (նա այդ պահին տեղյակ չէր գյուղատնտեսության նախարարի հրաժարականի մասին)։
Դաշնակցության ներկայացուցիչը կարծում է, որ այս կադրային փոփոխություններով գաղափարախոսության փոփոխություն տեղի չի ունենում։ Ավելին՝ ոլորտի պատասխանատու նախարարները ներկայացնում են օրինագծեր, որով վնասում են ոլորտի շահերը։ Օրինակ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը փոխանակ մտածի նպաստների եւ թոշակների բարձրացման մասին, ներկայացրել է հղիության նպաստները կրճատող օրինագիծ։
Կառավարությունն ընդհանուր առմամբ, ըստ Ա. Նռանյանի, շարունակում է նեոլիբերալ քաղաքականությունը, որի հետեւանքով կենսամակարդակի անկումը կշարունակվի։





























