Վերջին 10 տարում առաջին անգամ 2010 թ. Հայաստանում իրական եկամուտները կրճատվել են անգամ ըստ պաշտոնական վիճակագրության։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանը։
Այսպես՝ ըստ պաշտոնական վիճակագրության աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով, իսկ գնաճը 9,6 տոկոս է։ Ա. Նռանյանը կարծում է, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը ի զորու չեն պայքարել մոլեգնող գնաճի դեմ, որն իրեն զգացնել կտա նաեւ 2011-ին:
Նա նաեւ քննադատեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ գյուղատնտեսության նախարարության գործունեությունը, որոնք՝ «խորը վերլուծություններ չեն կատարում՝ բավարարվելով մակերեսային դիտարկումներով»:




























