NEWS.am-ը դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանից հետաքրքրվեց, թե կընդունի՞ արդյոք դաշնակցությունը 2011 թ. հունվարի 1-ից կոալիցիա մտնելու առաջարկությունը՝ նախարարական պորտֆելներով հանդերձ։

Ա. Նռանյանը կտրականապես հերքեց դրա հնարավորությունը, անգամ եթե «Բարգավաճ Հայաստանը» այդ կոալիցիայից դուրս գա։ «Մենք հակված չենք, կոալիցիա մտնելու որեւէ ցանկություն չունենք եւ չենք մտնելու»,- ասաց Ա. Նռանյանը։ Այդ դիրքորոշումը, ըստ Ա. Նռանյանի, բխում է ՀՅԴ Գերագույն ժողովի որոշումից։ Իսկ իր կողմից ավելացրեց՝ «հազիվ ենք պրծել այդ կոալիցիայից, էլ ո՞ւր մտնենք»։