Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում, քանի որ բազմիցս հայտարարել է, որ հակամարտության գոտիներում զենքի վաճառքը անընդունելի է: Նման կարծիք «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերություններին կամ բիզնես շահեր» քննարկման ժամանակ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը:
Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետի, Հայաստանի իշխանությունները պետք է վաղուց բացատրեին եւ նախապատրաստեին բնակչությանը նրան, որ տեղեկատվական պատերազմի պայմաններում Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորության դեպքում փիար քարոզարշավ կանկացնի՝ հայտարարելով Ռուսաստանից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ ստանալու մասին:
«Ցավոք, մեզ մոտ դա չի արվում: Սա մի կողմից: Մյուս կողմից էլ՝ եթե Ռուսաստանում կարծում են, որ զենք վաճառելը վատ է, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ այդ դեպքում դուք անում»,- ասաց փորձագետը` հիշեցնելով, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների թվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ռուսաստանից Ադրբեջան է ուղարկվել ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի հերթական խմբաքանակը, որը կփոխանցվի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղակայված ստորաբաժանումներին:




























