Լավ զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Քննարկել ենք ռուսական ահաբեկչական էսկալացիան և պաշտպանության կարիքները։ Այժմ պատրաստվում են նոր պաշտպանական մատակարարումներ, և ակնկալում ենք, որ արդեն շուտով նոր փաթեթը կլինի Ուկրաինայում։ Բացի դրանից, ուկրաինացի օդաչուներն արդեն մոտ ժամանակում կսկսեն ուսուցում անցնել ֆրանսիական Rafale ինքնաթիռների վրա՝ Ֆրանսիայում։ Դա հզոր քայլ է ուկրաինական մարտական ավիացիայի համար։
Մեր թիմերը շարունակում են աշխատել Ուկրաինայում ֆրանսիական հրթիռների և ավիառումբերի արտադրության տեղայնացման ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։





























