Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առողջության վերաբերյալ արեւմտյան ԶԼՄ-ների հարցերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցիչը հարցրել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովից, թե արդյո՞ք նախարարը հիվանդացել է: Պեսկովը պատասխանել էր, որ Կրեմլը ոչինչ չգիտի Լավրովի առողջական խնդիրների մասին, եւ ավելացրել, որ «մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»: Այն բանից հետո, երբ Bloomberg-ը Կրեմլին խնդրել էր ճշտել Լավրովի հիվանդության մանրամասները, Լավրովն իր հերթին խնդրել էր ճշտել Bloomberg-ից, թե նա ի՞նչ հիվանդությամբ է տառապում:
Bloomberg գործակալությունը պատասխանել էր, որ հիմնվում է լուրերի վրա, եւ նախարարի առողջության վերաբերյալ հետաքրքվել է ոչ թե իրենից, այլ Կրեմլից՝ ընտրություններից հետո կառավարությունում սպասվող վերադասավորումների համատեքստում», - այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան պատասխանել է Լավրովի առողջության վերաբերյալ արեւմտյան ԶԼՄ-ների հարցերին
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























