Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 26-ից գործարկվելու է Երեւան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հարեւանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 40/60 կմ/ժ է:
Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին՝ 08.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























