Եգիպտոսի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Սամի Անանը, ով ավելի վաղ հայտարարել էր մարտին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, ձերբակալվել է Կահիրեում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եգիպտոսի գլխավոր շտաբի նախկին ղեկավարի ձերբակալության մասին հաղորդումը հայտնվել է Եգիպտոսի բանակի հրամանատարության՝ երկրի օրենսդրության խախտման համար Անանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայտարարությունից հետո:
Իր ելույթում նախկին զինվորականը քննադատել էր Արաբական Հանրապետության ներկայիս ղեկավարության վարած քաղաքականությունը: Մասնավորապես, նա մեղադրել էր գործող իշխանություններին մի շարք մարտահրավերների հաղթահարման անկարողության մեջ, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ երկրի քաղաքացիների վատթարացող սոցիալական վիճակը:
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























