Թուրքիայի 6 նահանգներում համաժամանկյա ձերբակալություններ են տեղի ունեցել սոցկայքերում Աֆրինի գործողության հետ կապված գրառումների կամ գրառումները կիսվելու հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Անկարայի դատախազության հրահանգով ոստիկանությունը Անկարա, Իզմիր, Մուղլա, Դենիզլի, Մանիսա եւ Կայսերի նահանգներում ձերբակալություններ է իրականացրել։
Նշվում է, որ ձերբակալվածները մեղադրվում են սոցկայքերում գրառումների միջոցով «ահաբեկչական» PKK–ին եւ YPG–ի օգտին քարոզչություն անելու եւ «ժողովրդին թշնամության ու ատելության դրդելու» մեջ։
Ձերբակալվածները հիմնականում քրդական կուսակցության անդամներ են ու քրդական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Նրանց « մեղքը» եղել է այն, որ դեմ են արտահայտվել թուրքական զորքերի գործողությանը Աֆրինում։




























