Ղարաբաղյան շարժումը դարձել է ամենահազվագյուտ երեւույթներից մեկը, որը հայ ազգին համախմբել է: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրող-ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
«Ես նունիսկ հիշում եմ՝ ինչպես էինք ղարաբաղյան շարժման ամենասկզբում տեսանյութեր անում եւ տարածում ամբողջ Խորհրդային Միությունում»,- ասաց Բաբայանը: Ինչպես նշեց թատրոնի տնօրենը, այս շարժումը դրա մասնակիցներն ընկալում էին ոչ միայն որպես պայքար Հայաստանի ու Ղարաբաղի անկախության համար, այլեւ որպես մարդկության ազատության համար պայքարի դրսեւորում, ինչը բոլորին շուտով հաջողության հասնելու ուժ ու վստահություն էր տալիս:
Բաբայանը նաեւ շեշտեց, որ այս պայքարում հայ ժողովրդին ակտիվորեն աջակցում էին դրսից, հատկապես Եվրոպայի երկրները:




























