Հալիձորից Տաթեւ տանող «Տաթեւի թեւեր» ճոպանուղու աշխատանքների համապատասխանությունը ընդունված չափանիշներին ստուգելու նպատակով, նաեւ օգտվելով առիթից, որ զբոսաշրջության պիկային սեզոն չէ` որոշվել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ից մինչեւ 2011 թվականի հունվարի 5-ը դադարեցնել ճոպանուղու աշխատանքները:
Նշենք, որ «Տաթեւի թեւեր» ճոպանուղին հանրային գործարկումից (հոկտեմբերի 23) մինչեւ օրս սպասարկել է 8800 այցելուի, որից մոտ 30 տոկոսը հարակից գյուղերի բնակիչներ են:




























