Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է անմիջական մասնակցություն ունենա աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում: Այս մասին դավոսյան ֆորումի ժամանակ հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով` բրիտանական իշխանությունները պետք է աշխատողների պաշտպանության չափանիշներ սահմանեն եւ իրագործեն դրանք: «Մենք պետք է համոզվենք, որ մեր աշխատանքային օրենսդրությունը համապատասխանում է այն տեխնոլոգիաներին, որոնք ձեւավորում են ժամանակակից աշխատանքային գործունեությունը»,- ասել է Մեյը՝ կոչ անելով գործատուներին մարդկանց աշխատանքի ընդունելիս ձեռնպահ մնալ նրանց շահագործումից: