Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ ահաբեկչության դեմ պայքարում Telegram-ի նման պլատֆորմները պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենան ահաբեկչության դեմ պայքարում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Տեխնոլոգիական ընկերությունները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն վնասակար եւ անօրինական գործողությունների դեմ պայքարում: Ընկերությունները չեն կարող հեռու մնալ այն ժամանակ, երբ իրենց հարթակները օգտագործվում են երեխաների նկատմամբ բռնության, ժամանակակից ստրկություն օժանդակման, ահաբեկիչների եւ ծայրահեղականների նյութերի տարածման նպատակով»,- Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ նշել է բրիտանական կառավարության ղեկավարը:




























