Չիկագոյի համալսարանի «Ատոմային գիտնականների տեղեկագիր» ամսագիրը Դատաստանի օրվա ժամացույցի պայմանական սլաքը 30 վայրկյանով առաջ տանելու մասին է հայտարարել, հաղորդում է Kommersant.ru-ն:
Այսպիսով, մարդկությանը աշխարհի վերջից ընդամենը երկու րոպե է բաժանում: Աշխարհի վերջին մարդիկ այսքան մոտ եղել են, ըստ գիտնականների, միայն մեկ անգամ` 1953 թվականին: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն, ընդամենը 9 ամիս տարբերությամբ, փորձարկեցին իրենց ջերմամիջուկային ռումբերը:
Պայմանական ժամացույցի սլաքը տեղափոխելու պատճառը աշխարհում աճող լարվածությունն է, հատկապես գիտնականները ընդգծել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների շարունակման վտանգը: Գիտնականները նշում են, որ բացի այդ աշխարհի վերջին մարդկությանը մոտեցնում է կլիմայական փոփոխությունների խնդիրը:




























