ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ երկրի տնտեսության դրական իրավիճակի կապակցությամբ դոլարը կամրապնդի իր դիրքերը: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար ժամանած ԱՄՆ նախագահը:

 «Դոլարն ավելի ուժեղ ու ուժեղ կդառնա, եւ ի վերջո ես ցանկանում եմ, որ այն ուժեղ լինի», -ասել է Թրամփը:

«Մեր երկիրը տնտեսական եւ այլ ոլորտներում նորից ուժեղ է դառնում», - հավելել է նա:

Նախագահը նաեւ նշել է, որ չի սիրում դոլարի փոխարժեքի մասին հրապարակային խոսել: