Հայաստանում ռազմական արդյունաբերությունը բարդ, բայց զարգանում է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Պնախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Այսպես, նրա խոսքով, հայկական անօդաչու սարքերը արտադրվում էին դեռ 2016թ. ապրիլյան սրումը։ «Դրանք կիրառվել էին ապրիլյան մարտական գործողություններից առաջ եւ կիրառվում են մինչ օրս։ Բայց ռազմական արդյունաբերությունը մեզ մոտ բավական բարդ է զարգանում»,- ասել է փորձագետը։
Նա արձանագրել է, որ ամեն ինչ արտադրվում է շրջափակման եւ հաղորդակցման տարբեր բարդությունների պայմաններում։ Իսկ դա, բնականաբար, իր բացասական հետքն է թողնում։ Չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանում լավ մշակումներ կան, գաղափարներ, եւ պետությունը, ինչը ոչ պակաս կարեւոր է, առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում։
Հարցին, արդյոք Հայաստանում հրաձգային զենք է արտադրվում, Դավիթ Ջամալյանը նշել է, թե որոշակի փորձնական մշակումներ կան, սակայն արդյունաբերական ծավալներով արտադրություն դեռ ոչ։




























