Անկարայի դատախազությունը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հաշիմ Քըլըչի որդու՝ Ֆաթիհ Քըլըչի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին նախագահի որդին մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու մեջ։

Նրա հեռախոսի մեջ հայտնաբերվել են գյուլենականների հաղորդակցության միջոց համարվող ByLock հավելվածը։