Երեւանում, այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12: 30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա վարչական շրջանի Սվաճյան 34 շենքի բակում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու փրկարարները շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 88-ամյա Սուրեն Հ.-ի դին: Այս պահին մահացածի աղջկա հետ հոգեբանական զրույց է վարում ԱԻՆ փրկարարական ծառայության հոգեբանը, քանի որ աղջիկը գտնվում է ստրեսային վիճակում:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարեւանները նշել են, որ մահացածը ուներ առողջական խնդիրներ եւ մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: