Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, թափանցող հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու ու քննիչները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Մ.-ն է, ով, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:




























