Հունվարի 28-ին Ադենում Հարավային Եմենի անկախության կողմնակիցների եւ կառավարական կազմավորումների միջեւ բախումների հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը:
Հարավային Եմենի անցումային կառավարության ջոկատների եւ նախագահական գվարդիանի ստորաբաժանումների միջեւ ծանր սպառազինության կիրառմամբ դիմակայություն է ընթանում Եմենի մայրաքաղաքի մի շարք շրջաններում:
Ինչպես հաղորդում են էմիրաթյան լրատվամիջոցները, իրավիճակի սրման պաշտոնական պատճառը կառավարության հրաժարականի պահանջով ցույցերի անցկացման արգելումն էր: Իշխանությունները փակել են քաղաքի արեւելյան եւ հյուսիսային մուտքերը, ուժեղացրել են զինվորականների ներկայությունը կենտրոնական փողոցներում: Ի պատասխան՝ խորհրդին ենթակա զինված ջոկատները գրավել են մի քանի կառավարական շենքեր՝ Խոր Մաքսար, Դար Սաադա, Մանսուրա շրջաններում եւ արգելափակել են օդանավակայանի աշխատանքը:
Վարչապետ Ահմեդ բեն Դագրը Ադենում տեղի ունեցողը, որտեղ հակամարտությունը սկսվելուց հետո տեղափոխվել էր կառավարության կենտոնակայանը, հեղաշրջման փորձ է անվանել, կողմերին կոչ է արել կրակը դադարեցնել, իսկ զինվորականներին կայազորեր վերադառնալ՝ բռնությունից խուսափելու համար: Ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով է հանդես եկել երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին:
Եմենի վարչապետը հայտնել է Ադենում անջատողականների կողմից հեղաշրջման փորձի մասին




























