Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 19:12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի Նարեկացի փողոցի ավտոտնակների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford» մակնիշի 01 DQ 808 պետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Ա.) եւ «ՎԱԶ-2101» մակնիշի 35 OG 073 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել ճշտել) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 27-ամյա Գ. Գ.-ն, 43-ամյա Մ. Ղ.-ն, 40-ամյա Ռ. Ս.-ն եւ վարորդը հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ Գ. Գ.-ի եւ Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատվել են բավարար, իսկ Ռ. Ս.-ինը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները եւ փակել գազի բալոնների փականները: