Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության Ստամբուլի Փենդիկի շրջանի գրասենյակը հրդեհել են։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ անհայտ անձիք մտել են Փենդիկի շրջանի HDPժի գրասենյակ, տակն ու վրա արել գրասենյակը եւ վերջում հրդեհել այն։

Մինչ հրշեջները տեղ են հասել, ամեն ինչ արդեն այրված է եղել։

Ոստիկանները ավելի ուշ հայտնել են, թե տեսախցիկների օգնությամբ հայտնաբերել են գրասենյակի հրդեհման մեջ կասկածվող 8 անձի։