Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծերի համաձայնեցման, շինարարության եւ քանդման թույլտվության, ինչպես նաեւ շինարարության շահագործման փաստագրման ակտի տրամադրման կարգին, դիմումների եւ հայտերի ձեւերին, դրանց կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար մեր համաքաղաքացիները կարող են օգտվել Երեւանի պաշտոնական համացանցային կայքից (www.yerevan.am):
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:





























