Գեղարքունիքի մարզում 2017թ. ընթացքում գրանցված հանցագործությունները նվազել են 11,2 տոկոսով: Այդ մասին նշվել է մարզի դատախազությունում կայացած խորհրդակցության ժամանակ։
Ծանր հանցագործության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով, իսկ գրանցված 5 սպանության դեպքերից առայժմ չի բացահայտվել 1-ը: Հրազենի գործադրմամբ կատարված բոլոր 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախորդ տարվա համեմատ մարզում փոքր ինչ նվազել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Արձանագրվել է, որ մեծ թիվ են կազմում չբացահայտված բնակարանային գողությունների դեպքերը:
Դրական արդյունքներ են արձանագրվել հետախուզվող մեղադրյալների հայտնաբերման գործընթացում: Եթե 2016թ. հայտնաբերվել է 68 հետախուզվող անձ, ապա 2017թ. նրանց թիվը կազմել է 81: Նվազում է արձանագրվել մահվան ելքով ավտովթարների դեպքերի դինամիկայում:




























