Հունվարի 17-ի գիշերը Կուդիմկարե քաղաքում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել, հաղորդում է Life.ru-ն:
Հետաքննության տվյալներով՝ տեղացի 50-ամյա կինը վիճել է 29-ամյա որդու հետ եւ կացնով հարվածել է նրան: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է: Սպանված տղամարդու գլխի վրա եւ հատկապես դիմային հատվածում փորձագետները հաշվարկել են 25 կտրվածք։
Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածի հատկանիշներով։




























