Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է վեց մարդու, այսպես կոչված, «գողական աշխարհում» ներգրավված լինելու, մի քանի մարդկանց անօրինական ազատազրկման, մի խումբ անձանց կողմից իարականացված թմրանյութերի շորթման եւ կողոպուտի մեղադրանքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին, հաղորդում է «Գրուզիա Online»-ը։
Թբիլիսիում, Դեդոպլիսցկարոյում եւ Ցնորիում ձերբակալվել են «Չիկի», «Բուբա», «Ամբերգունա» քրեական մականուներով հայտնի անձինք եւ եւս երեքը։ Քննությունը պարզել է, որ խմբի երեք անդամները,Թուրքիայում գտնվող վրացի օրենքով գողերի հետ գործարքի մեջ լինելով, «գողական ռազբորկա» են կազմակերպել եւ մի քանի քաղաքացիներից խլել են որոշակի գումար»,-հայտարարել է Մերզվրիշվիլին։
Փոխնախարարի խոսքով՝ եւս երկուսը տեղեկություն ստանալու նպատակով մի քանի անձանց զրկել են ազատությունից եւ պահել նրանց իրենց կամքին հակառակ։ Քրեական խմբի անդամներին սպառնում է 5-15 տարվա ազատազրկում։




























