Հունվարի 29-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 16-րդ կմ-ին «Օpel Zafira» մակնիշի 35 MF 684 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Հ. Մ.) վրաերթի է ենթարկել Դ. Դ.-ին. վերջինս տեղում զոհվել է:




























