Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 29-ին, ժամը 23:51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում գտնվող է «Միկա» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի 35 LR 876 (վարորդ՝ 1996 թ. ծնված Հ. Ա.) եւ «Toyota Fortuner» մակնիշի 30 OS 117 պետհամարանիշերով (վարորդ՝ 1966 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենաները. Հ. Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Fortuner» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 1993 թ. ծնված Պ. Ա.-ն, 1995 թ. ծնված Ա. Գ.-ն եւ 1997 թ. ծնված Ա. Շ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա. Գ.-ն եւ Պ. Ա.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ա. Շ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները դադարեցրել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը: