BBC ընկերության աշխատակցուհիները բողոքել են, որ վարձատրվում են ավելի քիչ, քան համարժեք պաշտոններ զբաղեցնող տղամարդիկ։ Նրանք մեղադրել են ընկերության մենեջերներին աշխատավարձերի հարցում գենդերային խտրականություն դրսեւորելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
170 կանանց բողոքներն ուղարկվել են ԶԼՄ-ների խորհրդարանական կոմիտե, որը զբաղվում է կորպորացիայում աշխատանքի վարձատրության ուսումնասիրմամբ այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ BBC-ի բարձր վարձատրվող աշխատողների երկու երրորդը տղամարդիկ են։
121 կանանց կոլեկտիվ բողոք է ուղարկվել Մեծ Բրիտանիայի լրագրողների պրոֆմիություն։
Բացի այդ, հունվարի 31-ին օրենսդիրների առաջ պետք է հանդես գա ընկերության չինական բյուրոյի նախկին ղեկավար Քերրի Գրեյսին, որն աշխատանքից ազատվել էր ի նշան իր տղամարդ գործընկերների համեմատությամբ աշխատավարձերի անհավասարության դեմ բողոքի։




























