2018 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ ԱՆ  «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել հիմնարկ այցելած քաղաքացի Մ. Ս.-ին, որի վերնահագուստի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել դեղին պոլիէթիլենով փաթեթավորված  երկու փաթեթ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ առաջինում առկա էր մուգ դարչնագույն յուրահատուկ սուր հոտով, ընդհանուրը 5,3 գրամ քաշով կոշտ զանգված, իսկ երկրորդում` 1,2 գրամ քաշով նույնատիպ զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: