Հունվարի 28-ին, 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի բաց կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Լեռնապատ գյուղում, իրենց տան հարակից փողոցում սառույցի վրա սայթաքելու եւ վայր ընկնելու հետեւանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի եւ Տարոնի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 21.00-ին, պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը Լեռնապատ գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն, ինչի հետեւանքով նա ստացել է վնասվածքները:

Հունվարի 29-ին վարորդը տվել է բացատրություն:

Կատարվում է քննություն: