Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 15, խարդախության 4, կաշառակերության 2, անձի առեւանգման, կողոպուտի, յուրացման, ապօրինի ծառահատման եւ հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: