Հայաստանի դեսպանատունը ճշտում է Թբիլիսիի մետրոյում տուժածների թվում ՀՀ քաղաքացիների կամ հայերի առկայությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի  կախովի առաստաղի մի մասը փլվել էր։ Դեպքը տեղի էր ունեցել այն պահին, երբ կառամատույցում մարդիկ մետրոյին էին սպասում։ Լրատվամիջոցները նշում են, որ կայարանը վերանորոգվել էր նախորդ տարի։ Վերջին տվյալներով 14 մարդ է տուժել։ Տուժածների բուժման ծախսերը կհոգա Թբիլիսիի քաղաքապետարանը։