ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել Երեւանի երկու բնակիչների՝ նշված վարչական շրջանի տարածքում կատարված մի շարք բնակարանային գողությունների, գողության փորձերի եւ կողոպուտի համար:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. հունվարի 26-ին ահազանգ էր ստացվել՝ Երեւան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից մեկում կատարված գողության վերաբերյալ: Պարզվել էր, որ  ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան եւ հափշտակել շուրջ 60 գրամ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երեւանի բնակիչներ` ծնված 1987 եւ 1989թթ..:

Քրեական գործով իրականացված օբյեկտիվ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երեւանի երկու բնակիչների մասնակցությամբ կատարվել են նաեւ այլ հափշտակություններ։ Ընդհանուր առմամբ բացահայտվել է գողության 4, գողության փորձի 2 եւ կողոպուտի 1 դեպք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1989թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով (4 դրվագ), 34-177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ), 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, իսկ 1987թ. ծնված երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով,  34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ) եւ 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: