Գերմանիայում 20-ամյա տղամարդուն երեխային եւ  ընկերոջը սպանելու համար դատապարտել են ցմահ ազատազրկման, հաղորդում է AP-ն։  

Բոհումի դատարանը վճռել է մեղադրյալին դատապարտել որպես չափահասի։ Մարսել Հեսսեն խոստովանել է մեղքը։ Նա դուրս է կանչել իր 9-ամյա հարեւանին եւ դանակով հարվածել։ Ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ նրա դպրոցական ընկերոջ դիակը իր բնակարանից ոչ հեռու։ Սպանության դրդապատճառներն անհայտ են։