2011 թվականը բարենպաստ տարի է լինելու դիվանագիտական հարցեր լուծելու համար: Դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց աստղաբան-նկարիչ Գուրգեն Հովհաննիսյանը:
«Պատերազմների հավանականությունը գրեթե բացառվում է: Մշտապես առաջ են քաշվելու դիվանագիտական խնդիրներ, քանի որ Մերկուրիի ազդեցությունը ստիպում է դրան: Շատ երկարատեւ լուծում չստացած խնդիրները կգտնեն իրենց լուծումը»,-ասաց աստղագետը` հավելելով, սակայն, որ 2011 թվականին կլինեն նաեւ ցունամիներ եւ ջրհեղեղներ:
Աստղաբանի հավաստմամբ, տարին բարենպաստ է լինելու ամուսնությունների համար; Տարվա թիվը 4-ն է, գույնը` կապտականաչը:
Խոյերի համար 2011 թվականը բացառիկ հաջողակ տարի է լինելու: Աստղաբանը խորհուրդ տվեց նրանց ապրիլին ուշադրություն դարձնել էմոցիաներին եւ ներքին զգացողությանը: Խոյերի մոտ սպասվում է ինտելեկտի բարելավում:
«Ցուլերի համար դժվար տարի է լինելու, որովհետեւ մեծանում է հնարավորությունը կորցնելու հաջողակ իրավիճակները: Սակայն ցուլի նշանի տակ ծնվածները կունենան ֆինանսական բարելավում»,-ասա Գուրգեն Հովհաննիսյանը:
Երկվորյակի նշանի տակ ծնվածների համար մեծ փոփոխություններ են սպասվում, որոնք սակայն կարող են դրամատիկ ավարտ ունենալ:
Խեցգետինները կունենան բազմաթիվ ուղեւորություններ եւ ճանապարհորդություններ: Աստղաբանն ասաց, որ պետք է հնարավորինս զսպել էմոցիաները:
Առյուծներին խորհուրդ չի տրվում ուղեւորություններ կատարել, քանի որ դրանք մեծ վտանգ են պարունակելու:
Կույսերին խորհուրդ է տրվում էմոցիաները զսպել ,քանի որ դրանք կարող են լուրջ վնասներ հասցնել:
Կշեռքների համար եւս 2011թն դժվար տարի է լինելու, մեծ էմոցիոնալ լարվածություն է սպասվում:
Կարիճները կունենա հաջողություններ, սակայն դրանք հնարավոր է կարճատեւ լինեն, եթե նրանք ծուլություն դրսեւորեն:
Աղեղնավորների մեծ մասը կգտնեն իրենց երկրորդ կեսին:
Այծեղջյուրների համար 2011-ը հնարավորություններ կստեղծի բարելավելու իրենց հոգեւոր ներաշխարհը եւ ֆինանսական դրությունը:
Ջրհոսների համար եւս լավ տարի է լինելու Ճագարի տարին`2011 թվականը: Իսկ ահա ձկների համար անբարենպաստ կլինի եւ խորհուրդ չի տրվում կտրուկ փոփոխություններ կատարել, քանի որ մեծանում է սխալվելու հավանականությունը, որը ազդեցություն կունենա հետագա 5 տարիների վրա:





























