Հայտնի շվեյցարացի աստվածաբան եւ իսլամի պրոֆեսոր Թարիք Ռամադանը հունվարի 31-ին ձերբակալվել է եւ պահվում է կալանքի տակ, հաղորդում է RFI-ն։ Նրան կասկածում են 2009 եւ 2012 թվականներին Ֆրանսիայում իրականացված բռնաբարությունների մեջ, Ռամադանին այդպիսի մեղադրանք են առաջադրել երկու կանայք։
Կանանցից մեկը՝ 41-ամյա Հենդա Այրին հաստատում է, որ իսլամի պրոֆեսորը բռնաբարել է իրեն 2012 թվականին փարիզյան հյուրանոցներից մեկում։
Ռամադանի փաստաբանը ոստիկանությանն է փոխանցել փաստաթղթեր, այդ թվում՝ նրանց ֆեյսբուքյան երկխոսությունը, որտեղ կինը Ռամադանին երկիմաստ առաջարկություններ է անում, որին Ռամադանը չի պատասխանում։ Այրիի փաստաբանները նշում են, որ իրենց պաշտպանյալը 55-ամյա Ռամադանի հետ կապի մեջ է եղել միայն մինչեւ 2013 թվականը, ընդ որում՝ դա եղել է «սեքսուալ կախվածություն»։
2017 թվականին մեկ այլ կին նույն դեպքի նմանությամբ ոստիկանություն բողոք էր ներկայացրել՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2009 թվականին։
Ոստիկանությունը հարցաքննել է երկու կանանց։




























