ԱՄՆ-ում հունվարի 31-ին օրենսդիր հանրապետականների խմբին տեղափոխող չարթերային գնացքը բախվել է աղբատար բեռնատարին, հաղորդում է «Գոլոս Ամերիկիին»։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Վիրջինիայի Շարլոթսվիլա քաղաքի մերձակայքում։ Գնացքում են գտնվել Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հանրապետական ներկայացուցիչներ։

Բեռնատարի ուղեւորներից մեկը մահացել է, իսկ մյուսները վնասվածքներ են ստացել։ Գնացքի ուղեւորները չեն տուժել, եթե չհաշվենք թեթեւ վնասվածքները։