Կոլումբիայում «բանդիտները» առեւանգել են ոչ մեծ ինքնաթիռը եւ գողացել ավելի քան 600 հազար դոլար, հաղորդում է AP-ն:
Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռը, որում գտնվել են անձնակազմի երեք անդամներ եւ թիկնապահը, տեղափոխելիս է եղել կոլումբիական պեսո թիկնապահական ընկերության համար։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ագուաչիկա քաղաքի օդանավակայանում, որտեղ «բանդիտները» առեւանգել են այն։ Ինքնաթիռն ավելի ուշ հայտնաբերվել է օդանավակայանից 10 կմ այն կողմ։




























