Բոլիվիայում ջրհեղեղի եւ տեղատարափ անձրեւների հետեւանքով տուժել է մոտ 50 հազար մարդ: Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության փոխնախարար Կառլոս Բրուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բրուի խոսքով՝ առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Բենի եւ Տարիխա դեպարտամենտներում: Տուժածներին օգնություն ցուցաբերելու գործին ներգրավվել են զինվորականները: Ինչպես նշել է նա, չնայած փրկարարների եւ պաշտպանության նախարարության ջանքերին, շատ բնակիչներ հրաժարվում են տարհանվել:
Բոլիվիայի կառավարությունը աղետի հետեւանքները վերացնելու համար կարգադրել է անհրաժեշության դեպքում տուժած շրջաններ ուղարկել լրացուցիչ միջոցներ:
Բոլիվիայում առատ տեղումների հետեւանքով հայտարարվել է վտանգավորության նախավերջին՝ նարնջագույն մակարդակ: Բոլիվիացի օդերեւութաբանների կանխատեսումներով՝ անձրեւները կշարունակվեն առնվազն մինչեւ շաբաթվա վերջ:




























