Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը ուրբաթ օրը աճուրդներում նոյեմբեր ամսվա վերջից ի վեր առաջին անգամ նվազել է մինչեւ 8 հազար դոլար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի համաձայն՝ որը ներկայացնում է ավելի քան 20 աճուրդային հարթակների տվյալները, բիթքոինի արժեքը նվազել է 17.65 տոկոսով` մինչեւ 7.79 հազար դոլար: Ընդ որում, Bitfinex բորսայում բիթքոինի արժեքը նվազել է 12.42 տոկոսով՝ մինչեւ 8.29 հազար դոլար, OKEx-ում`13.2 տոկոսով՝ մինչեւ 8.35 հազար դոլար: Coindesk պորտալի համաձայն՝ բիթքոինի արժեքը նվազել է 10.26 տոկոսով`մինչեւ 8.12 հազար դոլար:
Բիթքոինի արժեքը նոյեմբեր ամսից ի վեր առաջին անգամ նվազել է մինչեւ 8 հազար դոլար
Թեմա
Տեղադրություն



























